Մարտ 15, ըստ կայքերի
161 views · Published 15 March 2012 · 2:48 · Indexed 27 September 2026
Channel: CIVILNET · 2012 · News & Politics
Aravot.am - Մարտի 14-ին՝ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի պաշտպանական դիրքերում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող: Hurriyetdailynews - «Ղարաբաղի ադրբեջանցիները «պետք է վերադառնան» տուն»: Ղարաբաղի ստատուս-քվոն անընդունելի է, քանի որ ստիպում է Ադրբեջանին նոր պատերազմի նախապատրաստվել Hurriyetdailynews - Ֆրանսիայի նախագահական ընտրությունների սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Հոլլանդ. նախագահ ընտրվելու դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կհանդիսանա Թուրքիայի` ԵՄ անդամակցության առաջին պայմանը: Weastmagazine.net - Վրացական կայքը գրում է Միրզոևկայում հայ-ադրբեջանական համակեցության մասին: Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոն երկրում սուգ է հայտարարել՝ Շվեյցարիայի Սիեր քաղաքում տեղի ունեցած զբոսաշրջային ավտոբուսի վթարի կապակցությամբ: Վերջում՝ արմքոմեդի բլոգի մի գրառում. Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստը, որում պետք է քննարկվեր ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, տապալվեց: