Դեկտեմբեր 7, ըստ կայքերի

90 views · Published 7 December 2011 · 2:22 · Indexed 20 September 2026

Channel: CIVILNET · 2011 · News & Politics

Watch on YouTube

Mediamax.am-ը գրում է, որ ռուսական Կոմերսանտ թերթը աննախադեպ է համարել, Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների քվեարկությունը, այն է 97,5% «Եդինայա Ռոսիա» կուսակցության օգտին:
News.am-ը գրում է, որ համաձայն Կենտրոնական բանկի, 2011 թ. հունվար-հոկտեմբերին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առեւտրային նպատակով կատարվող տրանսֆերտները դեպի Հայաստան կազմել են 1,24 մլրդ դոլար:

Report.am-ը գրում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անբավարար է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը:

Tert.am-ը տեղեկացնում է, որ Պետեկամուտների կոմիտեի լուժարման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

PanARMENIAN.Net -ը հայտնում է, որ դեկտեմբերի 16-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեներգիչների մասնակցությամբ տեղի է ունենալու «Օպերա գալա» համերգը:

More from this channel