ԱՄՆ դեսպանատունը խնդիր ունի ներթափանցելու աշխատակիցների հեռախոսների մեջ․ ՏԱ փորձագետ
2,036 views · Published 26 December 2018 · 18:33 · Indexed 20 September 2026
Channel: 24TV · 2018 · News & Politics
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից ձեռք է բերված սարքերը ոչ թե գաղտնալսող, այլ հեռախոսների ամբողջական պարունակությունը վերծանող սարքեր են»։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով հասունացող «դիվանագիտական սկանդալը», համաձայն որի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Ֆրանկֆուրտում գտնվող ԱՄՆ գլխավոր հյուպատոսության միջոցով 2016 թվականի ապրիլին ձեռք է բերել հեռախոսների ամբողջական պարունակությունը վերծանող ու գաղտնալսող սարքեր: Սամվել Մարտիրոսյանի համար առայժմ պարզ չէ՝ դեսպանատունն ինչո՞ւ է նման սարքեր ձեռք բերել, թեև ենթադրում է, որ վերջինս կատարում է հակահետախուզական աշխատանք հենց դեսպանատան ներսում, և խնդիր ունեն ներթափանցելու աշխատակիցների հեռախոսների մեջ։ «Մեկ այլ դեպքում չի բացառվում, որ նրանք փորձում են կոնկրետ այն անձանց հեռախոսների մեջ ներթափանցել, որոնք մտնում են դեսպանատուն։ Ընդ որում՝ այդ սարքերը մատչելի են և կարող են լինել ոչ միայն դեսպանատան, այլև մեր պետական կառույցներում», - ասել է Սամվել Մարտիրոսյանը։ Follow 24 TV on social platforms: Telegram: https://t.me/twentyfournews Facebook: https://www.facebook.com/24news.am Instagram: https://www.instagram.com/24news.am Twitter: https://twitter.com/24newsam Գովազդի համար զանգահարել +374-95-29-28-25, © 2018 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է: Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ: Address: Dzorap 40, Office Area 23. E-mail: [email protected] Tel. +374 41 240060
More from this channel
-
2:46
Քաղաքացիները՝ գյուղմթերքի շուկայում առկա գնաճի մասին
-
0:36
Էդմոն Մարուքյանն անվստահություն հայտնեց գործող կառավարությանը․ Աշոտյան
-
39:20
«Շանթ 2018» զորավարժություն. օր 2-րդ
-
5:11
Եթե ձեր ուսանողն այսպես պատասխաներ, «2» կնշանակեիք. Սիմոնյանը՝ Կոստանյանին
-
0:58
Խելամտության սահմաններն անցել են․ Իվետա Տոնոյան
-
11:49
Պարգևներ, սելֆիի ժամ ու նախկինում չհրավիրված երգիչներ՝ Անկախության տոնին
-
2:23
Կասկած չկա, որ մինչև վերջ կերտելու ենք ազատ հայրենիք. Նիկոլ Փաշինյան
-
3:07
Սև քարոզչությունը ընտրությունների անբաժանելի մասն է․ Արարատ Միրզոյան