Նոյեմբեր 7, լրահոս

148 views · Published 7 November 2011 · 1:12 · Indexed 26 September 2026

Channel: CIVILNET · 2011 · Comedy

Watch on YouTube

Ըստ Պաշտպանության նախարարության տվյալների՝ հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. հոկտեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1350 անգամ: 

Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Ջալագանիան ասել է, որ արդյունավետ և բովանդակալից երկխոսություն է ակնկալում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի այցից: Այցը հաստատում է Վրաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների որակապես նոր փուլի սկիզբը:

Սիրիայի իշխանությունները հայտարարել են 553 քաղբանտարկյալների համաներման մասին, որոնք ձերբակալվել էին երկրում հակակառավարական ցույցերի ժամանակ: Համաներումը հայտարարվել է «Էյդ ալ Ադխա» մահեդմական տոնի պատվին, որը նշվում է նոյեմբերի 6-ին: Այն վերաբերվում է սպանության մեջ չմեղադրվող քաղբանտարկյալներին:

Հունաստանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն 2012թ. փետրվարի 19-ին: Նախօրեին Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն համաձայնել էր հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից` ազգային միաբանության կառավարություն ձևավորելու նպատակով:

More from this channel