Դեկտեմբեր 27, ըստ կայքերի

421 views · Published 27 December 2011 · 2:17 · Indexed 29 September 2026

Channel: CIVILNET · 2011 · Travel & Events

Watch on YouTube

Azatutyun.am-ը գրում է, որ Ֆրանսիայի Սենատի Սոցիալիստական խմբի նախագահ Ֆրանսուա Ռեբսմանը դիմել է կառավարությանը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը օրակարգում որքան հնարավոր է շուտ գրանցելու համար: 

Armenpress.am-ը  նախատոնական հարցազրույց է անցկացրել Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի հետ:

Lragir.am-ն իր խմբագրականում անդրադարձել է մոտ ժամանակներս Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին, որին իր թեկնածությունն է առաջադրել Սասուն Միքայելյանը:

Asekose.am-ը, վկայակոչելով «Առավոտ» թերթը, գրում է, որ Գյումրու «Քութաիսյան» կոչվող խանութում բաժանել են անապահով ընտանիքների համար նախատեսված ձեթը, որը դարձել է կռվի ու մարդասպանության առիթ: 

Mediamax.am-ը գրում է, որ դեկտեմբերի 24-ին՝ իր 50-ամյակի օրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Լաչինի փախստականների համար կառուցված նոր ավանի բացմանը:

More from this channel