Պաշտոնյաներն իրենց վարքագիծը պետք է հարմարեցնեն նոր իրողություններին
2,476 views · Published 19 September 2018 · 15:37 · Indexed 20 September 2026
Channel: CIVILNET · 2018 · News & Politics
Դիտե՛ք նաև․ «Լույս, ստվեր, խավար | Light, Shadow, Darkness» https://www.youtube.com/watch?v=mAhXHN6j-Z8 --~-- Պետական գնումների ոլորտում արդեն չորս ամիս է՝ կոռուպցիա չկա, վստահեցնում է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Տիգրան Ուլիխանյանը։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում Ուլիխանյանն ասում է․ «Կոռուպցիա կարող ենք դիտարկել այն դեպքում, երբ պետական ամենաբարձր օղակներում խրախուսվում են չարաշահումները։ Այսօր այդ վիճակը չէ»։ Այդուհանդերձ նա նշում է, որ չարաշահումներ կան պետական ոլորտի ստորին օղակներում, որոնք առնչվում են գնումներին։ «Մեր պաշտոնյաները պետք է իրենց վարքագիծը բերեն ու հարմարեցնեն նոր իրողություններին, նրանք չպետք է մտածեն, որ պետական ողջ ապարատը զբաղված է միայն «խոշորներին» բռնելով, նրանք պետք է իմանան, որ պետական ապարատն ամբողջությամբ իր տեղում է»,- ասում է Տիգրան Ուլիխանյանը՝ հավելելով, որ վերջին չորս ամսվա ընթացքում ստեղծել են ռիսկերի բացահայտման առանձին համակարգ։ Նա հավելում է, որ նախկինում գնումների ոլորտում աշխատող որոշ պաշտոնյաներ ներկայացնում էին ոչ թե պետության, այլ սեփական շահն ու մասնավոր ընկերության, որի հետ պայմանագիր էին կնքում։ - Subscribe to our channel: https://goo.gl/UnKG5U - Follow us on Twitter: https://twitter.com/CivilNetTV - Find us on Facebook: https://www.facebook.com/CivilNet.TV - Check our website: https://www.civilnet.am/ © Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Սիվիլիթաս հիմնադրամին: ՍիվիլՆեթի խմբագրական քաղաքականության համաձայն` արգելվում է օգտագործել ՍիվիլՆեթի նյութերը առանց պատշաճ հղման, ներբեռնել և այլ օնլայն հարթակից վերբեռնել ՍիվիլՆեթի պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը` առանց համապատասխան համաձայնության: © Copyright of this report belongs to the Civilitas Foundation. In accordance with the editorial policy of CivilNet (the media project of the Civilitas Foundation), materials may not be reproduced, distributed, transmitted, displayed, published or broadcast without the prior consent of CivilNet. You may not alter or remove any trademark, copyright or other notice from copies of the content.